Սվետլանա Լոբոդան ծննդաբերել է այն հիվանդանոցում, որի ծառայություններից օգտվում է Քարդաշյան-Ջեներ գերդաստանը

17:27   24 մայիսի, 2018

Սվետլանա Լոբոդան երկրորդ անգամ է մայր դարձել։ Երգչուհին դուստր է լույս աշխարհ բերել Լոս Անջելեսի «Cedars-Sinai» հիվանդանոցում, որի ծառայություններից օգտվում է Քարդաշյան- Ջեներ գերդաստանը։

Նորածին աղջկա քաշը երեք կիլոգրամ է, հասակը՝ 48 սմ։ Մայրն ու նորածինը իրենց հոյակապ են զգում։

«Дни»-ին գրում է, որ հայտնի չէ, թե ով է Լոբոդայի երեխայի հայրը։ Լուրեր էին պտտվում, որ Սվետլանան մտերիմ է Rammstein խմբի 57-ամյա մենակատար Թիլ Լինդեմանի հետ։

Հիշեցնենք, որ Սվետլանա Լոբոդան դուստր ունի պարող Անդրեյ Ցոյից։ Նրանք բաժանվել են, բայց կարողացել են պահպանել լավ հարաբերություններ։ Վերջերս տված հարցազրույցում երգչուհին վստահեցրել է, որ յոթամյա Եվանգելինան իրեն հայրական սիրուց զրկված չի զգում։  

 



© NEWS.am STYLE