Միշոյի կինն ամուսնու հետ գրկախառնված լուսանկար է հրապարակել

16:04   24 մայիսի, 2018

Ռեփեր Միշոյի կինը՝ Սոնա Օգանեսյանն Instagram-ի իր էջի story հավելվածում նոր լուսանկար է հրապարակել: Ռեփերի կնոջ տեղադրած լուսանկարում ամուսիններն անձրեւանոցի տակ գրկախառնված են:

Լուսանկարին կից Սոնա Օգանեսյանը թողել է անգլերեն լեզվով հետեւյալ մեկնաբանությունը. «Դու կարող ես կանգնել իմ անձրեւանոցի տակ»:

Նշենք, որ ռեփեր Միշոն ու իր կինը՝ Սոնա Օգանեսյանը հաճախ են սիրառատ լուսանկարներ հրապարակում իրենց միկրոբլոգներում:

Ավելի վաղ, Միշոն Instagram-ի իր էջում լուսանկար էր հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում Միշոն մեղմ համբուրում էր կնոջը: Հրապարակված սև-սպիտակ լուսանկարին կից ռեփերը գրել էր. «Գունավոր նկար»:

Միշոն եւ Սոնա Օգանեսյանը այս տարին տոնեցին իրենց ծանոթության 6-ամյակը։ Ռեփերի կինն իր Instagram-ում ռոմանտիկ լուսանկարներ էր հրապարակել, այդ առիթով, որոնց կից գրել էր. «Մինչ մեր հանդիպումը, ես չէի կարող պատկերացնել ինձ երբեւէ ամուսնացած։ Այնուհետ մենք վերջապես գտանք իրար։ Հավերժը բավարար երկար չի թվում... Տոնելով վեցերորդ տարին՝ մեր հանդիպման առաջին օրվանից»։

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է ամուսնացել է 2015 թվականի հունիսի 20-ին:

 



© NEWS.am STYLE