Սոֆի Մխեյանը նավի վրայից լուսանկարներ է հրապարակել

18:08   24 մայիսի, 2018

Երգչուհի Սոֆի Մխեյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել:  Տեղադրված լուսանկարներում գտնվում է նավի վրա: Սոֆին մեկնաբանություն չի թողել:

Ավելի վաղ երգչուհին լուսանկար էր հրապարակել: Տեղադրված լուսանկարի մեկնաբանության հատվածում երգչուհու նշած հեշթեգից հասկանում ենք, որ նա այցելել է Մեքսիկա:

Երգչուհին ընկերների հետ լուսանկարին կից շնորհակալություն էր հայտնել ճանապարհորդության համար, ասելով, որ այն անցել է հրաշալի: Նա գրել է. «Լավ ընկերներ, ջերմ մթնոլորտ, սիրելի հանդիսատես և բարձր տրամադրություն: Վստահ եմ, որ շուտով էլի կհանդիպենք: Շնորհակալություն բոլորին»:



© NEWS.am STYLE