Քիմ Քարդաշյանն իր հարսանիքից բացառիկ լուսանկար է հրապարակել

18:30   24 մայիսի, 2018

Մայիսի 24-ին լրանում է Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի ամուսնության 4-րդ տարին: Այդ կապակցությամբ հայուհին Instagram-ում իր հարսանիքից բացառիկ կադր է հրապարակել՝ շնորհավորելով ամուսնուն.

«Շնորհակալ եմ քեզ ինձ ընտանիք նվիրելու եւ մեր մասին այդքան հոգ տանելու համար: Շնորհակալ եմ ամեն օր ինձ ոգեշնչելու համար: Ես այնքան հաջողակ եմ... »,- գրել է Քիմը:

Հիշեցնենք, որ 37-ամյա աստղն ավելի վաղ ցույց էր տվել, թե ինչպիսին էր 17 տարեկանում:

«Ես ու ընկերուհիս՝ Սարա Հովարդը, այստեղ 17 տարեկան ենք։ Դուք դժվար թե կարողանաք նկատել, որ ես այստեղ կանաչ ստվերաներկեր եմ քսել, որոնք շատ ներդաշնակ են իմ զգեստի ու մազկալներիս հետ (որոնք ես ինքս եմ պատրաստել)»,- նշել է Քիմը։



© NEWS.am STYLE