Թագուհին չի վստահում Մեգան Մարքլին. դքսուհին էթիկայի դասընթացների է հաճախելու

20:10   24 մայիսի, 2018

Մայիսի 19-ին կայացավ բրիտանացի արքայազն Հարիի եւ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հարսանիքը: Թվում է, թե դա միակ լուրջ փորձությունն էր, որի միջով պետք է անցներ ազնվական արմատներ չունեցող դերասանուհին: Բայց՝ ոչ:

Բանն այն է, որ Եղիզաբեթ Երկրորդը չի վստահում նրան: Թագուհին կարծում է, որ 37-ամյա Մեգանը չի կարող իրեն ազնվական ընտանիքին վայել պահել հասարակության մեջ: Այդ իսկ պատճառով նա հանձնարարել է իր խորհրդական Սամանթա Քոենին դասընթացներ անցկացնել իր հարսի հետ:

Աղբյուրը՝ Grazia



© NEWS.am STYLE