«Դա սեր էր առաջին հայացքից». VARDA-ն պատմել է իր տարօրինակ սովորության մասին

19:33   24 մայիսի, 2018

Մեզանից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ տարօրինակությունները: Պարուհի VARDA-ն՝ նույնպես: Հայուհին խոստովանել է, որ սիրում է գնել ակնոցներ, սակայն չի շտապում կրել դրանք եւ ահա, թե ինչու.

«Երբ ակնոց եմ կրում, լավ չեմ լսում: Ես լուրջ եմ ասում: Բացի այդ, ակնոցի պատճառով գլուխս սկսում է ցավել: Միայն ժամանակի հետ հասկացա, որ խնդիրն ակնոցի շրջանակի մեջ է: Ինձ համապատասխանում եմ պլաստիկից շրջանակները, մետաղականներից գլուխս պայթում է: Կարծում եմ՝ հիմա գտել եմ իմ իդեալական ակնոցը: Դա սեր էր առաջին հայացքից»,- Instagram-ում հրապարակած լուսանկարին կից գրել է նա:



© NEWS.am STYLE