Սիլվա Հակոբյանը ցուցադրել է իր ոճային լուքը

20:31   24 մայիսի, 2018

Սիլվա Հակոբյանը ցուցադրել է իր ոճային լուքը: Երգչուհին նոր լուսանկար է հրապարակել Instagram-ում:

Լուսանկարում Սիլվան դասական լուքով է՝ սպիտակ տաբատ, գունավոր վերնաշապիկ եւ բարձրակրունկեր: Երգչուհու կերպարը լրացնում է կլատչը:

Լուսանկարի թեգերից պարզ է դառնում, որ Սիլվան այդ կերպարով հեռուստատեսային նկարահանման է մասնակցել:

Ի դեպ, բոլորովին վերջերս նա ներկայացրել իր եւ Հարութ Բալյանի զուգերգի տեսահոլովակը: Երգի երաժշտության հեղինակը Հարութ Բալյանն է, խոսքերը գրել է Սաթենիկ Թորոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Խաչիկ Եղոյանն է:



© NEWS.am STYLE