Pussycat Dolls-ը դատի է տվել Daily Mail-ին

22:07   24 մայիսի, 2018

Pussycat Dolls-ը դատի է տվել բրիտանական Daily Mail պարբերականին, որը, հղում անելով խմբի նախկին երգչուհիներից մեկի թվիթթերյան գրառմանը, հոդված էր հրապարակել այն մասին, թե երգչուհիները մարմնավաճառությամբ են զբաղվել խմբում երգելու ընթացքում:

2017 թվականի հոկտեմբերին Pussycat Dolls-ի նախկին անդամ Քայա Ջոնսը Twitter-ում գրել էր, թե խմբի աղջիկներին ստիպել են սեքսով զբաղվել:

Pussycat Dolls-ի հայցում նշված է, որ Daily Mail-ի հոդվածը պատրաստվել է անվստահելի աղբյուրի խոսքերի հիման վրա:

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE