Ութ կին Մորգան Ֆրիմենին մեղադրում է սեռական ոտնձգության մեջ

23:33   24 մայիսի, 2018

Սեռական ոտնձգությունների թեման Հոլիվուդում անսպառ է: Այս անգամ Մորգան Ֆրիմենին են մեղադրում սեռական ոտնձգության մեջ:

Հոլիվուդյան դերասանի ոտնձգությունների մասին ութ կին է խոստովանել: Մորգանի հետ Going in Style ֆիլմի նկարահանումների ընթացքում որպես օգնական աշխատած կանանցից մեկը պատմել է, որ դերասանը հաճախ էր դիպչում իրեն, մեկնաբանում իր կառուցվածքն ու հագուստը: Մյուս կանայք գրեթե նույն բանն են պնդում:

Դերասանը դեռ չի մեկնաբանել լուրերը:

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE