2 մլն դիտում մեկ օրում՝ Ջենիֆեր Լոպեսի ու Քարդի Բիի նոր տեսահոլովակը YouTube-ում ռեկորդ է գրանցում

11:33   25 մայիսի, 2018

48-ամյա երգչուհին YouTube-ի Jennifer Lopez ալիքով ներկայացրել է իր նոր «Dinero» տեսահոլովակը, որտեղ նկարահանվել են Քարդի Բին ու DJ Khaled-ը։ Տեսահոլովակը այս պահի դրությամբ արդեն հավաքել է 2 միլիոն դիտում։ Տեսահոլովակը սև-սպիտակ երանգներով է նկարահանված ու նվիրված է շքեղ կյանքի հաճույքներին՝ առանձնատներ, ադամանդներ, մեքենաներ ու հարուստ մարդկանց ժամանցի այլ ձևեր։ Հիշեցնենք, որ սինգլը թողարկվել է մայիսի 17-ին։ Հիթ շքերթներում նորույթն առանձնապես մեծ հաջողություն չի ունեցել։ Ավելի վաղ, Լոպեսը թողարկել էր «Se Asabo El Amor» և  «El Anillo»  սինգլները, որոնք «Dinero»-ի հետ միասին հավանաբար կընդգրկվեն երգչուհու նոր ալբոմում, որի թողարկման մանրամասները դեռ հայտնի չեն։ Լոպեսի վերջին ալբոմը՝  «Aka»-ն, թողարկվել է 2014թ.-ին։ Հիմա երգչուհին աշխատում է իր իսպանալեզու ձայնասկավառակի վրա։



© NEWS.am STYLE