Սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող Հարվի Վայնշթեյնը որոշել է հանձնվել ոստիկանությանը

12:07   25 մայիսի, 2018

Այսօր Նյու Յորքում  ակնկալվում է, որ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող հանրահայտ պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնը կհանձնվի ոստիկանությանը։ Ուշագրավ է, որ պրոդյուսերին դատի է տվել մոտ 80 կին, եթե ոչ ավելին, ընդ որում, աշխարհի միանգամից մի քանի քաղաքներում՝ Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Լոնդոնում ու Նիցցայում։ Լոս Անջելեսում, Նիցցայում ու Լոնդոնում ոստիկանությունը չի կարողացել բավականաչափ ապացույցներ հավաքել ու Հարվիի դեմ գործ չի հարուցվել, իսկ ահա Նյու Յորքում ոստիկանությանն այնուամենայնիվ հաջողվել է պրոդյուսերին դատի տալ։

Հարվին մեղադրվում է բռնաբարության ու երգչուհի Լյուսիա Էվանսին օրալ սեքս պարտադրելու մեջ։ Հարվին պետք է այսօր հանձնվի ոստիկանությանը։ Նրա համար նշանակվել է մեկ միլիոն դոլար գրավ, որը նա կվճարի ու ըստ NY Times պարբերականի՝ քանի դեռ կընթանա դատավարությունը, պրոդյուսերը ազատության մեջ կլինի, սակայն նրա ձեռքին ամրացված կլինի հեռակառավարվող սարք, որը կսահմանափակի տեղաշարժերը։ Նաեւ Հարվի կհանձնի իր անձնագիրը ու չի կարողանա լքել նահանգը։



© NEWS.am STYLE