Մերի Մակարյանը հերթական հմայիչ լուսանկարն է հրապարակել

10:37   25 մայիսի, 2018

Ամուսնությունից հետո ԱՄՆ-ում բնակություն հաստատած  32-ամյա հաղորդավարուհի,  դերասանուհին Մերի Մակարյանն Instagram-ի իր էջի story հավելվածում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած հմայիչ լուսանկարում հաղորդավարուհին մեքենայի մեջ է,  ունի վառ դիմահարդարում:

Մերին իր հրապարակումը չի մեկնաբանել:

Ավելի վաղ, Մերի Մակարյանն Instagram-ի իր էջի story հավելվածում տեսանյութ էր հրապարակել: Իր միկրոբլոգում տեղադրած կարճ  տեսանյութում նա ցույց էր տվել, թե որքան գումար է շահել վիճակախաղով:

Հրապարակմանը կից նա գրել էր. «Հաղթողը»:

Հիշեցնենք, որ հաղորդավարուհին հմայիչ լուսանկար էր տեղադրել, որին կից գրել էր անգլերեն՝ հետևյալ մեկնաբանությունը. «Ես փորձում եմ հասկանալ, թե ինչպես կախարդական ձեւով հայտնվեմ Հայաստանում»:



© NEWS.am STYLE