80-ամյա Մորգան Ֆրիմենը ներողություն է խնդրել սեռական ոտնձգությունների մեջ մեղադրանքներից հետո

12:34   25 մայիսի, 2018

Այնտեղ՝ Հոլիվուդում բոլորը խելքները թռցրել են։ Միեւնույն է, ինչ էլ ասեն, Մորգան Ֆրիմենը, ինչպես եւ Քեւին Սփեյսին, հանճարեղ դերասան է։ Ինչեւէ, երեկ միանգամից ութ կին Մորգան Ֆրիմենին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ, իսկ այսօր, ինչպես գրում է Deadline–ը, 80-ամյա դերասանն արդեն ներողություն է խնդրել, հայտնելով, որ չէր ուզում որեւէ մեկին վիրավորել իր վարքագծով։

«Ես ներողություն եմ հայցում բոլորից, ով անհարմարություն ու ստորացում է զգացել։ Ես երբեք նման նպատակը չեմ ունեցել»,- ասել է Ֆրիմենը։

Նրա խոսքով՝ ինքը «այն մարդը չէ, ով միտումնավոր կվիրավորի կամ գիտակցաբար կստիպի որեւէ մեկին անհարմար զգալ իրեն»։

Նա նաեւ շեշտել է, որ դա կարող է հաստատել ցանկացած ոք, ում հետ ինքն աշխատել է»:



© NEWS.am STYLE