Շպռոտը ցուցադրել է իր շքեղ կառուցվածքը

11:14   25 մայիսի, 2018

Երգչուհի Շպռոտն, ով բնակվում է Միացյալ Նահանգներում, Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում 38-ամյա երգչուհին կանգնած է հայելու առջեւ եւ ցույց է տալիս իր շքեղ կառուցվածքը: Իր միկրոբլոգի հերթական հրապարակմանը կից նա թողել է անգլերեն լեզվով հետեըյալ մեկնաբանությունը. «Սիրելիներս, խաղաղություն հաստատեք հայելու հետ եւ տեսեք ձեր արտացոլման խոխոխությունը»:

Ավելի վաղ երգչուհի Շպռոտը մեկնաբանել էր, թե ինչու է Հարրին ամուսնացել Մեգան Մարքլի հետ: «Որովհետեւ նա հայ տղա չէ»,- իր Instagram-ում գրել էր 38-ամյա երգչուհին:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Լոնդոնում տեղի ունեցավ արքայազն Հարիի եւ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի պսակադրությունը: Ամբողջ աշխարհի ուշադրությունը սեւեռված էր Սուրբ Գեորգիի եկեղեցում տեղի ունեցող արարողությանը, որին հյուրընկալվել էին բազմաթիվ աստղեր:

 

 

 

 

 



© NEWS.am STYLE