Սարգիս Ավետիսյանն իր «Վերջին զանգից» լուսանկար է հրապարակել

13:21   25 մայիսի, 2018

Երգիչ, արդեն նաեւ որպես դերասան հանդես եկող Սարգիս Ավետիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է տեղադրել: Երգիչն իր հետեւորդ-երկրպագուների հետ կիսվել է իր դպրոցական հիշողություններով՝ ցույց տալով իր համադասարանցիներին, ինչպես նաեւ «Վերջին զանգից» լուսանկար:

Իր հրապարակմանը կից Սարգիս Ավետիսյանը շնորհավորելով բոլոր շրջանավարտներին գրել է. «Սա էլ իմ դասարանը. ամեն մեկս՝ մեր տեսակով յուրահատուկ։ Կարոտել եմ բոլորիդ։ Շրջանավարտնե՛ր ջան, շնորհավո՜ր»։

Հիշեցնենք, որ օրերս Երգիչ Սարգիս Ավետիսյանն իր երկրպագուներին ներկայացրել է իր նոր աշխատանքը՝ «Օր օրի» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:

Ստեղծագործության երաժշտության հեղինակը Ռազմիկ Ամյանն է, խոսքերի հեղինակը՝ Գրիգոր Կյոկչյանն է: Սարգիսը տեսահոլովակի պրեմիերան արել է YouTube-ի իր ալիքում:

 

 



© NEWS.am STYLE