««Լիրբ» ռեժիմը միացված է». Եվա Ռիվաս

14:04   25 մայիսի, 2018

Եթե երեկ Եվա Ռիվասը հայտնում էր, որ տգեղ կին չկա, կան չբավարարված (մենք մեր բառերով ենք գրում, իսկ Եվան շատ ավելի կոպիտ էր արտահայտվել) ու չֆինանսավորված կանայք , ապա այսօր երգչուհին արդեն ներկայանում է մի լուսանկարով, որտեղ նրա ձեռքին նարգիլե է։  Ի դեպ, շատ տպավորիչ լուսանկար է։

«Bitch» Mode is ON» («Լիրբ»  ռեժիմը միացված է)։ Նա սարսափելի ամաչկոտ էր, դրանից էլ սարսափելի մեծամիտ էր թվում»,- ինձ շատ դուր եկավ, թե ինչպես է իմ լուսանկարը նկարագրել իմ ընկեր Իսան։ Իմ պաշտպանական մեխանիզմի այդ նրբություննեը քչերն են կարողանում որսալ։ Միշտ ամենաանսպասելի կադրերն են լավագույնը լինում։ Ես նույնիսկ չգիտեի, որ Մուսլիմը լուսանկարում էր ինձ այդ պահին:

Դու միշտ կարողանում ես որսալ այնպիսի հայացք, որն անհնար է հատուկ կեղծել։ Շնորհակալություն այս լուսանկարի համար»,- մակագրել է լուսանկարը Եվան ։   



© NEWS.am STYLE