Անժելա Սարաֆյանը՝ դերասանուհի Լիզա Ջոյ Նոլանի  ծննդյան հավաքույթին

15:07   25 մայիսի, 2018

Երեկ պրոդյուսեր ու սցենարիստ Ջոնաթան Նոլանի կինը՝ Լիզա Ջոյ Նոլանը, տոնում էր իր ծննդյան տարեդարձը։ Լիզան ինքը սցենարի հեղինակ է ու գործադիր պրոդյուսեր, նաև HBO ալիքի «Վայրի արևմուտքի աշխարհը» սերիալի հեղինակներից մեկը։ Ի դեպ, այդ սերիալում նկարահանվում է նաև մեր գեղեցկուհի Անժելա Սարաֆյանը։  (2017թ.-ի հուլիսին Լիզա Ջոյը առաջադրվել է «Էմմի» մրցանակաբաշխությանը «Վայրի արևմուտքի աշխարհը» սերիալի սցենարի համար )։

Ծննդյան տարեդարձին ներկա էր նաև հայ դերասանուհին, որն իր Instagram-ում հրապարակել է հետեւյալ լուսանկարը։

«Շնորհավորում եմ, իմ սիրելի Լիզա Ջոյ, դու առանձնահատուկ, բարի, տաղանդավոր մարդ ես, ես երբեք չեմ հանդիպել քեզ նման երկրորդին։ Ինձ համար պատիվ ու մեծ բավականություն է քեզ հետ աշխատելը։ Շնորհակալություն մտերմության համար։ Լավագույն մաղթանքներով»,- մակագրել է լուսանկարը Անժելան։



© NEWS.am STYLE