Յոթօրյա ամառային սննդակարգ

13:10   28 մայիսի, 2018

Նրանց համար, ովքեր լրջորեն մտադիր են ամառային սննդակարգի հետեւել ու արագ ազատել ավելորդ կիլոգրամներից, առաջարկում ենք յոթօրյա ամառային սննդակարգի մոտավոր ճաշացանկ։

Առաջին օր ՝ Բանջարեղենային

Ընտրեք Ձեզ համար մեկ կամ մի քանի բանջարեղեն ու կերեք ցանկացած քանակությամբ։ Հիշեք, որ մեկ օրվա համար նախատեսված ուտելիքը պետք է ընդունել 4-5 բաժիններով։

Երկրորդ օր՝ մրգային

Այդ օրը կարող եք սնվել խնձորով, նարինջով կամ տանձով։ Եթե մրգերով չեք կշտանում ու քաղցածությունը խանգարում է ապրել, կարող եք օգտագործել նաեւ մեկ բաժակ կեֆիր կամ յոգուրտ ։

Երրորդ օր՝ հատապտղային

Ընտրեք որեւէ հատապտուղ, որը կդառնա Ձեր կերակրատեսակն այդ օրվա համար։ Մի մոռացեք այն մասին, որ օրգանիզմին պետք է հեղուկ, դրա համար էլ խմեք օրական առնվազն 1․5 լիտր ջուր։

Չորրորդ օր՝ թթվակաթնային

Ընտրեք ձեզ համար որեւէ թթվակաթնային մթերք՝ կեֆիր կամ յոգուրտ ու փոքր բաժիններով խմեք այն ամբողջ օրվա ընթացքում։ Եթե չեք դիմանում ու ուզում եք անպայման որեւէ բան ուտել, կարող եք ուտել ոչ յուղոտ կաթնաշոռ։

 Հինգերորդ օր՝ բանջարեղենային

Ընտրեք մի այնպիսի բանջարեղեն, որը կարելի է ուտել եփած վիճակում ու ամբողջ օրը կերեք միայն դա։ Մի մոռացեք շատ հեղուկ խմել։

Վեցերորդ օր՝ հատապտղային

Կեռասը, ծիրանը կամ դեղձը կարող են դառնալ Ձեր վեցերորդ օրվա մթերքը։ Գիշերը քնելուց առաջ խմեք մի բաժակ կեֆիր։

Յոթերորդ օր՝ հյութային 

Ամբողջ օրը խմեք մրգային հյութ ու ջուր ։

Աղբյուրը՝ Ivona

 



© NEWS.am STYLE