Մարտան՝ վաղը կայանալիք առաջին մենահամերգի եւ հատուկ հյուրերի մասին

15:25   25 մայիսի, 2018

Երգչուհի Մարտա Կիրակոսյանը, որը երգարվեստում է շատ փոքր տարիքից, առաջին անգամ հանդես կգա մենահամերգով: Մարտայի առաջին մենահամերգը կկայանա վաղը՝ մայիսի 26-ին, Երգի պետական թատրոնում, որտեղ նաեւ աշխատում է երգչուհին:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մարտան պատմել է, թե ինչ ծրագիր է սպասվում մենահամերգին, քանի երգ է ներկայացնելու եւ ովքեր են լինելու համերգի հատուկ հյուրերը:

«Արթուր Գրիգորյանն ու նրա դուստրը՝ Մանե Գրիգորյանն են ինձ «հրահրել» այս մենահամերգին:) Ես՝ իքնս էլ, իհարկե, միշտ ցանկություն ունեցել եմ մենահամերգով ներկայանալու, սակայն համարձակություն չէի ունենում»,-անկեղծորեն խոստովանում է նա:

Վաղը Մարտան հանդիսատեսին կներկայացնի մոտ 20 երգ. «Կլինեն նաեւ դուետներ Արթուր Գրիգորյանի, Կարեն Սեւակի, Նորայր Գաբոյանի, Հայկ Կարապետյանի հետ, ինչպես նաեւ երգելու եմ Ֆելիքս Խաչատրյանի, Էրիկի, Գրիգոր Կյոկչյանի, Ռուսլան Էլյազյանի եւ Երգի պետական թատրոնի մեր խմբի հետ»,-մանրամասնեց երգչուհին՝ հավելելով, որ կհնչեն պրեմիերաներ: Համերգի ընթացքում ելույթ կունենան նաեւ Մարտայի աշակերտները:

2017 թ-ին Մարտան մասնակցել է «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Մարտայի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE