«Աստղային պատերազմներ»-ի երրորդ սփին-օֆը նվիրված կլինի որսորդ  Բոբ Ֆետտի արկածներին

15:44   25 մայիսի, 2018

Բոբ Ֆետտը` «Աստղային պատերազմներ» կինոսագայի երկրորդական կերպար է, որսորդ, ով սերիալի երկրպագուների շրջանում անհասկանալի պատճառներով «միջգալակտիկական» համբավ է ձեռք  բերել։

The Hollywood Reporter պարբերականը հայտնում է, որ Lucasfilm-ը մտադիր է «Աստղային պատերազմներ» կինոսագայի երրորդ սփին-օֆը նվիրել հենց  այդ կերպարին։ Թե ինչով է պայմանավորված այդ որոշումը՝ դեռ անհասկանալի է։

Նախագծի ռեժիսորը կարող է դառնալ Ջեյմս Մենգոլդը։ Նաև կինոստուդիան ծրագրում է սկսել «Աստղային պատերազմների» թեմայով միանգամից մի քանի ֆիլմի նկարահանում՝ հանդիսատեսին ծանոթ կերպարների ՝ այդ թվում, Օբի-Վան Քենոբիի մասնակցությամբ։ Առաջին անգամ Բոբ Ֆետտն էկրաններին հայտնվել  է 1980թ.-ին՝ «Կայսրությունը պատասխան հարված է հասցնում» դրվագում, ու զոհվել է «Ջեդայի վերադարձը» դրվագում։ Չնայած կերպարը կրում է սաղավարտ ու նրան քիչ էկրանային ժամանակ էր հատկացվել, որսորդը գրավել  է «Աստղային պատերազմների» բազմաթիվ երկրպագուների համակրանքն ու հաճախ է հայտնվում կինոտիեզերքի մասին գրքերում ու կոմիքսներում։



© NEWS.am STYLE