Մերիլին Մոնրոյի կերպարանքով՝ էպատաժային Լեդի Գագային տեսել են Նյու Յորքում

16:41   25 մայիսի, 2018

Լեդի Գագան այն եզակի աստղերից է, ում տաղանդը հավասար է նրա էպատաժին։ Ճիշտ կերպար ու իմիջ, նաև լավ ճաշակ ու երգելու տաղանդ՝ մեր առջեւ Լեդի Գագան է։ Հույս ունենք, որ նա երբեւէ Երևան կայցելի ու կերգի Հանրապետության հրապարակում, իսկ մինչ այդ հանրահայտ երգչուհուն տեսել են Նյու Յորքում։

Երգչուհին ա լյա Մերիլին Մոնրո անսամբլով էր՝ «Christian Siriano’s աշուն/ձմեռ 2018» հավաքածուից։

Ի դեպ, Լեդի Գագան մեկ օրում միանգամից երեք անսամբլ է փոխել՝ դրանով իսկ երկրպագուներին հիշեցնելով, թե ում հետ գործ ունեն)))

Հիշեցնենք, որ ձմռանն ու գարնանը Գագան հիվանդության պատճառով չեղարկել էր իր համաշխարհային շրջագայության մի մասը, որը երգչուհին աշնանն է վերսկսելու։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash, Mega



© NEWS.am STYLE