Ֆորշը նշում է 51-ամյակը. 5 սիրված հիթեր, որոնք լսում ենք բոլորս

17:05   25 մայիսի, 2018
Այսօր՝ մայիսի 25-ին, ծննդյան 51-ամյակն է նշում երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Գեւորգյանը, որը երաժշտասերներին առավել հայտնի է Ֆորշ բեմական անունով:
Ֆորշը սկսել է ստեղծագործել 1983 թ-ից: 1990-1996 թ-երին նա եղել է «Մետրո» թատրոնի դերասան եւ կոմպոզիտոր: Մինչ օրս երգահանը հեղինակել է ավելի, քան 50 երգ:
1994 թ-ին Ֆորշը հիմնադրել է «Ռե Մինոր» խումբն ու համերգներով շրջագայել տարբեր երկրներում:
Նրա երգերն ու ձայնասկավառակները մեծ պահանջարկ են վայելում ցանկացած տարիքի մարդկանց շրջանում:
Այսօր վերհիշել ենք երաժիշտի 5 ամենահիթային ստեղծագործությունները:



© NEWS.am STYLE