«Միշտ էլ կլինի մի բան, որը դուրս չի գա ձեր գլխից եւ կմնա ձեզ հետ հավիտյան». Ռոզա Ֆիլբերգ

16:47   25 մայիսի, 2018

Երգչուհի, արդեն նաև դերասանուհի Ռոզա Ֆիլբերգը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրված լուսանկարում Ռոզան կրում է երկար, եթերային զգեստ:

Հրապարակմանը կից Ռոզան գրել է. «Յուրաքանչյուր հիանալի կամ նոր մարդկային միտք, կամ պարզապես, յուրաքանչյուր լուրջ մարդկային միտք առաջանում է ինչ-որ մեկի գլխում, միշտ էլ մնում է այնպիսի մի բան, ինչը ոչ մի կերպ չի կարելի փոխանցել ուրիշներին, նույնիսկ եթե հատորներ եք գրել եւ բացատրել ձեր գաղափարը երեսունհինգ տարի, միշտ էլ կլինի մի բան, որը ոչ մի կերպ չի ցանկանա դուրս գալ ձեր գլխից եւ կմնա ձեզ հետ հավիտյան»:

Ավելի վաղ երգչուհի-դերասանուհին նկարահանման հրապարակից լուսանկար էր տեղադրել: Իր հրապարակած լուսանկարին կից երգչուհին գրել էր. «Նկարահանումների ժամանակ, սպասում եմ իմ հերթին: Որպես գաղտնիք ձեզ ասեմ, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում…»:

 

 



© NEWS.am STYLE