Քանյե Ուեսթը տեսագրություն է հրապարակել Քիմ Քարդաշյանի հետ, ով ներկայացել է երգչուհի Սելենայի կերպարանքով  

17:21   25 մայիսի, 2018

Երեկ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը տոնում էին իրենց ամուսնության չորրորդ տարեդարձը։ Ու եթե, Քիմը հրապարակել էր հուզիչ գրառմամբ ամուսնու հետ համատեղ լուսանկար, ապա Քանյեն սկզբում, ահա այսպիսի սիրո խոստովանություն էր գրել․

«Երջանկությունը լավագույն բառն է ՝ նկարագրելու համար այն, թե ինչ է նշանակում իմ կինն ինձ համար: Ես շնորհակալ եմ նրան ու երջանիկ»,- գրել է Քանյեն, իսկ ավելի ուշ հրապարակել է մի տեսանյութ, որտեղ Քիմ Քարդաշյանը ներկայանում է երգչուհի Սելենայի կերպարանքով

(Սելենա Կինտանիլյա-Պերեսն ամերիկացի երգչուհի է եղել, երգահան, հռետոր, մոդել, դերասանուհի ու ոճաբան։ Հանրությունը նրան կոչում էր «Տեխանո ժանրի թագուհի»։  Սպանվել է իր մենեջերի կողմից 1995թ.-ի մարտի 31-ին։ Նա բոլոր ժամանակների ամենաազդեցիկ լատինական արտիստներից է համարվում ու նույնիսկ նրան են վերագրում երաժշտական ժանրը հիմնական շուկա հանելը)։

«Իմ սիրելի պահերից մեկը»,- մակագրել է տեսանյութը ռեփերը։



© NEWS.am STYLE