Ինչպես բացահայտել դավաճանությունը

19:17   27 մայիսի, 2018

Քնքշանքի եւ հոգատարության անսպասելի հայտնությունը կարող է սիրային «եռանկյունի» մատնանշել: Սկսել է առանց աղմուկի աղբը թափել, աշխատանքից շքեղ ծաղկեփունջ է բերել, ադամանդյա քարով մատանի է նվիրել, հետն էլ հաճույքով համաձայնել է հանգստայան օրերին ձեր մայրիկին տեսությա՞ն գնալ:

Կամ դա նոր ռոմանտիկ ժամանակաշրջանի սկիզբ է, կամ էլ` ամեն ինչի վերջը: Սովորաբար սիրո նման անսպասելի նոպաները մեղքի որոշ զգացման մասին են վկայում, որն ուր որ է` կսողոսկի ձեր սիրելիի հոգին: Այնպես որ, նվերներն ընդունելիս, սթափ եղեք, իսկ ավելի լավ կլինի նրան շնորհակալություն հայտնել խելագար սեքսի գիշերով: Թող իմանա:

Նա հանկարծ, առանց պատճառի, սկսել է մարզադահլիճ գնալ, խանութում ինքնուրույն մի երկու նորաոճ վերնաշապիկ է ընտրել, իսկ դարակին հանդիսավոր եղանակով դրել է նոր օծանելիք:

Ավելին, մտածում է մատնահարդարման գնալ եւ թարմացնել սանրվածքը, չնայած մինչ այդ 10 տարի հանգիստ կտրում էր «երկու գծով» եւ լսել չէր ուզում այլ ձեւրի գոյության մասին: Ձեր սիրելիի մոտ միջին տարիքի ճգնաժամ է սկսվել կամ էլ… Հետեւեք սիրելիի օրինակին, թարմացրեք զգեստապահարանը, դիմահարդարումը, սանրվածքը: Գուցե նա որեւէ նոր բան է ուզում, այդ նորույթն ավելացրեք հարաբերություններին:

Ուզում եմ ասել, որ ըստ էության տղամարդիկ շատ ալարկոտ են, այդ պատճառով ավելի հաճախ դիմում են առավել մատչելի կանանց: Ոչ միայն բնավորության առումով, այլեւ` տեղադրության: Դավաճանությունների հսկայական քանակություն է գրանցվում հենց դայակների, օգնականների հետ: Հետեւեք ձեր ամուսնու շրջապատին, եթե նրա քարտուղարուհին ավելի շուտ Victoria’sSecret-ի հրեշտակի է հիշեցնում, դա տագնապի առիթ է: Իսկ որպես տարբերակ, պետք է ինքներդ վերածվեք պաշտամունքի սլացիկ եւ երկարամազ առարկայի:

Կասկածի պատճառներ շատ կարող են լինել: Եվ իհարկե, ամենից ավելի հեշտ է մտնել նրա բաճկոնի գրպան կամ էլ հեռախոսը քրքրել, նամակագրությունն աչքի անցկացնել: ԲԱՅՑ: Չմոռանանք պարզ ճշմարտությունը. ով փնտրում է, միշտ կգտնի եւ երբեմն գտածոն կարող է ամենահաճելին չլինել: Այդ պատճառով դավաճանության առաջին «ախտանիշների» դեպքում ձեզանով զբաղվեք, ինչպես հարկն է, դադարեք նրան «սղոցել» եւ ձեզ մի համեմատեք ոչ այս, ոչ այն մեկի հետ: Դուք մեկ է` ավելի լավն եք:

Աղբյուրը` La Viva.ru



© NEWS.am STYLE