Ալեքսանդր Բաբասյանի կինը մասնակցել է Անդրեյ Մալախովի «Прямой эфир» ծրագրին

17:52   25 մայիսի, 2018

Սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթ Բաբասյանն Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել: Իր տեղադրած տեսանյութում դերասանի կինը ներկայացրել է լուսանկար՝ հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովի հետ, ինչպես նաեւ «Прямой эфир» ծրագրի անոնսը, որին մասնակցել է նաեւ Լիլիթ Բաբասյանը: Անոնսից հասկանալի է դառնում, որ հաղորդման թեման եղել է ավելորդ քաշը ու ինչպես ազատվել դրանից:

Իր հրապարակմանը կից դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը գրել է. «Այսօր!!! Բաց չթոցնեք, Անդրեյ Մալախովի «Прямой эфир» ծրագիրն իմ մասնակցությամբ»:

Նշենք, որ Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթ Բաբասյանը, ավելի վաղ տեսանյութ էր հրապարակել: Իր տեղադրած տեսանյութում Լիլիթը ներկայացել էր առանց դիմահարդարման: Իր հրապարակմանը կից Լիլիթը ոչ մի մեկնաբանություն չէր թողել:



© NEWS.am STYLE