Բրեդ Փիթը սպառնացել էր սպանել Հարվի Վայնշթեյնին

18:33   25 մայիսի, 2018

Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի շուրջ սեքս սկանդալը նոր թափ է հավաքում: Նրան սեռական ոտնձգությունների մեջ առաջին մեղադրողներից էր Գվինեթ Փելթրոուն:

Դեպքը տեղի է ունեցել, երբ դերասանուհին 22 տարեկան էր: Հարվին նրան կանչել էր հյուրանոց եւ առաջարկել մերսել իրեն: Երբ աղջիկը հրաժարվել էր, պրոդյուսերը սպառնացել էր նրան՝ հորդորելով միջադեպի մասին որեւէ մեկին չպատմել: Սակայն Գվինեթը չէր դիմացել եւ կատարվածի մասին խոստովանել էր Բրեդ Փիթին, որն այն ժամանակ նրա բոյֆրենդն էր: Եվ հիմա դերասանուհին խոստովանել է, որ այն ժամանակ Բրեդը գնացել է Վայնշթեյնի մոտ եւ սպառնացել սպանել նրան, եթե պրոդյուսերը եւս մեկ անգամ նման բան թույլ տա իրեն:

Ի դեպ, այսօր Նյու Յորքում ակնկալվում է, որ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող Հարվի Վայնշթեյնը կհանձնվի ոստիկանությանը։ Ուշագրավ է, որ պրոդյուսերին դատի է տվել մոտ 80 կին, եթե ոչ ավելին, ընդ որում, աշխարհի միանգամից մի քանի քաղաքներում՝ Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Լոնդոնում ու Նիսում։ 

Աղբյուրը՝ Grazia.ru



© NEWS.am STYLE