Հարվի Վայնշթեյնն ազատ է արձակվել

19:06   25 մայիսի, 2018

Սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող հանրահայտ պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնն այսօր հանձնվել է ոստիկանությանը։ Քիչ առաջ, սակայն, նա ազատ է արձակվել՝ մեկ միլիոն դոլար գրավի դիմաց:

Նա մեղադրվում է մի կնոջ բռնաբարության եւ մեկ այլ կնոջ օրալ սեքս պարտադրելու համար: Կանանց անունները չեն հրապարակվում:

Հիշեցնենք, որ պրոդյուսերին դատի է տվել մոտ 80 կին, եթե ոչ ավելին, ընդ որում՝ միանգամից մի քանի քաղաքներում՝ Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Լոնդոնում ու Նիսում։ Լոս Անջելեսում, Նիսում ու Լոնդոնում ոստիկանությունը չի կարողացել բավականաչափ ապացույցներ հավաքել ու Հարվիի դեմ գործ չի հարուցվել, իսկ ահա Նյու Յորքում ոստիկանությանն, այնուամենայնիվ, հաջողվել է պրոդյուսերին դատի տալ։

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE