Սերգեյ Շնուրովը բաժանվել է կնոջից

20:06   25 մայիսի, 2018

Սերգեյ Շնուրովն ու նրա կինը բաժանվել են: Այս մասին «Լենինգրադ» խմբի առաջնորդն անձամբ է տեղեկացրել իր երկրպագուներին.

«Մեծ ցավով, բայց միմյանց հանդեպ շնորհակալության եւ սիրո զգացումով, հերքելով բոլոր տեսակի ենթադրություններն ու ասեկոսեները, ես եւ Մաթիլդան հայտնում ենք, որ որոշել ենք բաժանվել: ԶԼՄ-ներին խնդրում ենք չխախտել մեր անձնական տարածքը»,- գրել է երաժիշտն իր Instagram-ում:

Հիշեցնենք, որ Շնուրովն ու Մաթիլդան ամուսնացել են 2010 թվականին: Նրանք համատեղ երեխաներ չունեն:



© NEWS.am STYLE