Ջեյ Լոն իր նոր տեսահոլովակում 4.5 մլն դոլարի զարդեր է կրում

23:10   25 մայիսի, 2018

48-ամյա Ջեյ Լոն YouTube-ում ներկայացրել է իր նոր՝ «Dinero» տեսահոլովակը, որտեղ նկարահանվել են Քարդի Բին ու DJ Khaled-ը։

Տեսահոլովակն արդեն հավաքել է 2 միլիոնից ավելի դիտում։ Հոլովակը նվիրված է շքեղ կյանքի հաճույքներին՝ առանձնատներ, ադամանդներ, մեքենաներ ու հարուստ մարդկանց ժամանցի այլ ձևեր։

Պարզվում է՝ տեսահոլովակում երգչուհու զարդերը պատրաստել է հանրահայտ Tiffany & Co. ընկերությունը: Զարդերի ընդհանուր արժեքը 4.5 միլիոն դոլար է:




© NEWS.am STYLE