Անաստասիա Վոլոչկովան հերթական սկանդալի մեջ է հայտնվել

13:10   26 մայիսի, 2018

Անաստասիա Վոլոչկովան հերթական սկանդալի մեջ է հայտնվել։ «Դնին» գրում է, որ բալետի պարուհին Կրասնոդարում համերգից հետո որոշել է իր հետ Մոսկվա տանել մի քանի տասնյակ հսկայական ծաղկեփնջեր ՝ առաջացնելով ավիաչվերթի ուղեւորների  դժգոհությունը։  

«Որպես ձեռքի ուղեբեռ՝ նորմայից շատ ու առանց լրացուցիչ վճարի ուղեւորը իրավունք ունի տեղափոխել հետեւյալ իրերը, եթե դրանք գտնվում են ուղեւորների սալոնում, այլ ոչ թե ուղեբեռերի հատուկ մասում․ ուսապարկ՝ ոչ մեծ քան 40x25 x20 սմ չափերով և ծաղկեփունջ»,- ասվում է այն ավիանկերության կանոններում, որի ծառայություններից օգտվել է Անաստասիա Վոլոչկովան։ Բայց դժվար թե այդ կանոնների հեղինակները կարողանային ենթադրել, որ մարդն իր հետ օդանավ կբերի տասնյակ հսկայական ծաղկեփնջեր։

Պարուհին ծաղիկները տեղավորել է ուղեբեռերի դարակների, նստատեղերի վրա, բայց միեւնույն է դրանք չեն տեղավորվել։

Շատ ուղեւորներ սկսել են բողոքել՝ իբրեւ իրենց ճամպրուկներն ամենայն ճշգրտությամբ կշռվում են, իսկ Վոլոչկովան շրջանցում է բոլոր կանոնները։ Արդեն հասունացող սկանդալը հաջողվել է մարել՝ պրոֆեսիոնալ բորտ ուղեկցորդները կարողացել են տեղավորել ոչ միայն ծաղիկները ու Վոլոչվոկայի բազմաթիվ նվերները, այլեւ շարքային ուղեւորնեի ճամպրուկները։ Չնայած, աստղային պարուհին, իհարկե ամենամեծ տեղն էր զբաղեցնում օդանավում։

Լուսանկարները՝ Дни



© NEWS.am STYLE