Հայ երգիչները շնորհավորեցին շրջանավարտներին (ֆոտո/վիդեո)

23:48   25 մայիսի, 2018

Այսօր Հայաստանի մի շարք դպրոցներում շատերի համար զանգը հնչեց վերջին անգամ: Այսօր շրջանավարտները բազում շնորհավորանքներ են ստացել, իսկ նրանց տոնն էլ ավելի ուրախ տրամադրությամբ շարունակվեց Ազատության հրապարակում: Չնայած անձրեւին՝ արդեն նախկին դպրոցականները հավաքվել էին հրապարակում՝ իրենց նվիրված երգերի ներքո տոնելու իրենց օրը:

Իսկ շրջանավարտներին Ազատության հրապարակից շնորհավորեցին հայկական շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչներից շատերը՝ Լեյլա Սարիբեկյանը, Գոռ Սուջյանը, Մաշա Մնջոյանը, Գրիգոր Կյոկչյանը, Վարդան Բադալյանը, Արսեն Սաֆարյանը, Էրիկը, Արսեն Գրիգորյանը, Կամո Սեյրանյանը, Միհրան Ծառուկյանը: Համերգը եզրափակեցին Սոնա Ռուբենյանն ու Գարիկը: Ի դեպ, երկար դադարից հետո բեմ վերադարձած Գարիկ Պապոյանին շրջանավարտներն առանձնակի ջերմությամբ ողջունեցին:

NEWS.am STYLE-ը եւս ներկա է եղել համերգին: Մանրամասները ներկայացնում ենք լուսանկարների եւ տեսանյութերի տեսքով:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE