Նիկի Մինաժն ու Էմինեմը հանդիպում են

14:14   26 մայիսի, 2018

Նիկի Մինաժն ու Էմինեմը հանդիպում են։

Ընդ որում, այս մասին հայտնել է ինքը Նիկին: Իր Instagram-ում՝ պատասխանելով բաժանորդի այն հարցին, արդյոք նա հանդիպում է 44-ամյա ռեփերի հետ։ Օգտատերերից մեկը երգչուհուն հարցրել է․ «Դու հանդիպո՞ւմ ես Էմինեմի հետ», ինչին 35-ամյա ռեփ երգչուհին հաստատական պատասխան է տվել։

 Նշենք, որ վերջերս իր հարցազրույցներից մեկում Էմինեմը նշել է, որ արդեն վաղուց չի գնում ժամադրությունների։

Հիշեցնենք, որ Էմինեմն երկու անգամ ամուսնացած է եղել Քիմբերլի Էնն Սքոթի հետ, որի հետ ծանոթացել էր դեռ դեռահասության տարիքում։ Նախկին ամուսինները, որոնք իրենց հարաբերությունները վերջնականապես խզել են 2006թ.-ին, ունեն 22-ամյա դուստր՝ Հեյլի Ջեյդ Սքոթը։

Լուսանկարները՝ REX, Shutterstock, Getty



© NEWS.am STYLE