«Գահերի խաղ» սերիալի աստղեր Քիթ Հարինգթոնն ու Ռոուզ Լեսլին կամուսնան հունիսին

15:10   26 մայիսի, 2018

«Գահերի խաղ» սերիալի աստղեր Քիթ Հարինգթոնը ու Ռոուզ Լեսլին կամուսնան հունիսին, հայտնում է  Evening Express պարբերականը։ Զույգն արդեն դիմել է Շոտլանդիայի իրավասու մարմիններին՝ իրենց ամուսնությունը գրանցելու խնդրանքով։ Աստղերը պաշտոնապես իրենց ամուսնությունը կգրանցեն հունիսի 23-ին Աբերդինում (ի դեպ, այդ լուսանկարում Ռոուզը Erdem ապրանքանիշի 5000 դոլարանոց զգեստով է)։

Նշենք, որ հանրահայտ դերասանները սկսել են միասին ապրել 2017թ.-ի հունվարից, իսկ ավելի ուշ Հարինգթոնն ու Լեսլին 175 միլիոն ֆունտ սթերլինգով ձեռք են բերել պատմական առանձնատուն Սաֆոլք կոմսությունում։

Քիթն ու Ռոուզը ծանոթ են եղել դեռ մինչև «Գահերի խաղը» սերիալի նկարահանումները, սակայն, նրանք սկսել են հանդիպել 5 տարի առաջ, սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումների ժամանակ, որոնք Իսլանդիայում էին անցկացվում։

 

Լուսանկարները՝ FilmMagic, Getty



© NEWS.am STYLE