«Ես նույնիսկ մի քիչ սարսափեցի»․ Միշա Գալուստյանը վախեցել է ճապոնական ռոբոտից

16:10   26 մայիսի, 2018

Միշա Գալուստյանն ու հայտնի վիդեոբլոգեր՝ «Дневник Хача» ալիքի հեղինակ Ամիրան Սադարովը ներկայացրել են ճապոնական ռոբոտ։ Հայ երգիծաբանն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացված է իր ընկերոջ նոր ձեռքբերումը։

A post shared by Михаил Галустян (@m_galustyan) on

«Եկեք ռոբոտի համար անուն մտածենք։  @amiran495, դու շատ լավ ընկեր ունես, ես նույնիսկ մի քիչ վախեցա»,- մակագրել է տեսանյութը Գալուստյանը։

 Մեկնաբանություններում առաջարկների հեղեղ է սկսվել ՝ «Ապերիկ», «Արամեն», «Արմյանատոր», «Ախպերեսնատոր», «Ռոբոտ – ջան», «Օլեժկա», «Պետրովիչ», «Վասյա», «Հիչկոկ»։



© NEWS.am STYLE