VARDA-ն ներկայացել է իր հավաքածուի լողազգեստով

17:10   26 մայիսի, 2018

VARDA-ն շարունակում է մեզ ուրախացնել  Instagram-ում իր ակտիվությամբ։ Պարուհին ներկայացել է իր սեփական արտադրության լողազգեստով։

«Այն իսկապես հիասքանչ է, չէ՞։ Մեր բեսթսելերը՝ «Monroe» լողազգեստը։ Ի դեպ, այն իր անվանումը ստացել է աշխարհի ամենասեքսուալ ու գեղեցիկ կանանցից մեկի պատվին։ Այս սեզոնին ես հոգ եմ տարել, որ մեր յուրաքանչյուր լողազգեստ ունենա նաև տունիկա»,- մակագրել է լուսանկարը հայուհին։

Իսկ երեկ Instagram-ում հերթական գրառումը պարուհին նվիրել է ինքն իրեն ու միկրոբլոգում իր գրառումներին։

«Լինում են վայրեր, որտեղ ուզում ես վերադառնալ, նաև լինում են գրառումներ, որոնք ուզում ես վերընթերցել։ Փորձում եմ կարգի բերել իմ Instagram-ը, որպեսզի Ձեզ համար ավելի հեշտ լինի գտնել անհրաժեշտ տեղեկություններ խնամքի, կոսմետիկայի ու բիզնեսի մասին և այլն։ Կամ էլ, որպեսզի ինձ ավելի լավ ճանաչեք։ Առաջին ու իր պարունակությամբ ամենածավալունը #смешнаяварда թեգն էր, հավանաբար իմ գլխավոր արժանիքներն են հումորի զգացողությունն ու կյանքի հանդեպ դրական վերաբերմունքը ։  Այնուհետև` # варданеизменилась թեգն է, որը պետք է բացառի նմանատիպ հարցերը․ «իսկ որտե՞ղ եք դուք սարքել Ձեր շուրթերը, ատամները, քիթը…», երբ ես նայում եմ այդ լուսանկարներին՝ ես հիշում եմ իմ նախկին տեսքn ու ես, իրոք, չեմ փոխվել՝ ոչ միայն արտաքուստ, այլև ներքուստ, այն ժամանակ էլ ես երազկոտ էի, նպատակասլաց ու աշխատասեր։ Նոր շարքը, որն արդեն նվաճել է ձեր սերը՝ #вардарецепты ։ Այնուհետև՝ մոտիվացիա բոլոր նրանց համար, ովքեր երազում են իրենց բիզնեսի մասին՝ #вардабизнес․  այս թեգի տակ իմ կյանքի բոլոր կարեւոր տարեթվերն ու պատմություններն են։  Կանացի գաղտնիքներ՝ #vardaladiessecrets, այնտեղ կան տեղեկություններ մազերի, դեմքի խնամքի մասին, սիրելի կոսմետիկայի լուսանկարներ և այլն։ Ու ևս մեկ ընդհանուր թեգ բոլոր գրառումների տակ, որոնք ինձ կարևոր են թվացել՝  # vardavarda ։ Ամենագլխավոր թեգը՝ # ВардаСемья։ Ձեր անհավանական աշխատանքները՝  #портретварда թեգի տակ։ Ու հղում իմ նախագծերին»,- գրել է պարուհին նման գլամուրային լուսանկարի տակ։



© NEWS.am STYLE