Ալեքսիս Օհանյանը Սերենա Ուիլյամսի հետ լուսանկար է հրապարակել

18:04   26 մայիսի, 2018

Reddit ու Initialized Capital կայքերի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել Սերենա Ուիլյամսի հետ։

«Գիշերային ժամադրություն», - մակագրել է լուսանկարը Ալեքսիսը։

Ինչպես գիտեք՝ Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը հրավիրված էին արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի հարսանիքին, որը կայացել է մայիսի 19-ին՝ Լոնդոնի սուրբ Գեորգի եկեղեցում, որին հետևում էր ամբողջ աշխարհը։

Ալեքսիսն ու Սերենան շատ նրբագեղ տեսք ունեին, զույգը նաև ներկա է գտնվել պսակադրությանը հաջորդած հարսանեկան հավաքույթին, որի ժամանակ Ալեքսիսը սև սմոքինգով էր, իսկ Սերենան՝ Valentino ապրանքանիշի անսամբլով։



© NEWS.am STYLE