Հռիփսիմե Հակոբյանը՝ վառ դիմահարդարմամբ

11:37   26 մայիսի, 2018

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում երգչուհին ներկայացել է արտահայտիչ ու վառ դիմահարդարմամբ: Իր հրապարակմանը կից երգչուհին անգլերենով գրել է. «Նոր տեսահոլովակ: Շուտով»:

Երչուհու լուսանկարներից ու տեսանյութերից պարզ է դառնում, որ Հռիփսիմեն ամուսնու՝ Մարտին Մկրտչյանի եւ որդու՝ փոքրիկ Լեոյի հետ գտնվում է Միացյալ Նահանգներում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հռիփսիմե Հակոբյանը լուսանկար էր հրապարակել, որում անճանաչելի էր դարձել։ Երգչուհին նոր սանրվածք և դիմահարդարում էր արել, որով էականորեն փոխել էր ոճը։

Հիշեցնենք, որ հունվարին Հռիփսիմե Հակոբյանն ու Մարտին Մկրտչյանը հանգստացել են Դուբայում։

 

 

 



© NEWS.am STYLE