Բլեք Չայնան ընդդեմ Քարդաշյանների գերդաստանի․ «Նրանք շանտաժի են ենթարկել հեռուստաալիքը, որը նկարահանում էր իմ շոուն»

20:23   26 մայիսի, 2018

Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհու ու Քարդաշյան- Ջեներ գերդաստանի միջև պարզաբանումները շարունակվում են ։  TMZ-ը գրում է, որ Ռոբի նախկին ընկերուհու խոսքով, ով նաև նրա դստեր՝ Դրիմ Ռենեի մայրն է, Չայնայի Rob & Chyna շոուն E!  հեռուստաալիքով դադարեցվել է, քանի որ Քարդաշյան- Ջեներ գերդաստանը գաղտնի պայմանավորվել էր ալիքի հետ։ Աղջիկը վստահեցնում է, որ Քարդաշյանների ընտանիքը շանտաժի է ենթարկել հեռուստաալիքի ղեկավարությանը, հայտնելով, որ եթե Չայնայի շոուն շարունակվի, ապա աշխարհի ամենահայտնի ռեալիթի շոուներից մեկը՝ Keeping Up With The Kardashians շոուն այլևս չի նկարահանվի այդ ալիքով։  

Չայնան հայտնել է, որ դրանից հետո հեռուստաալիքը, բնականաբար, իրեն շատ հեռու է ուղարկել ու փակել շոուն (չնայած Բլեքը չի նշում  այն փաստը, որ իր շոուի վարկանիշները հրեշավոր ցածր էին)։ Չայնան ինքը պնդում է, որ իր շոուն ավելի շատ էին դիտում, քան Քարդաշյանների շոուն։ Առայժմ աղջիկը հայտնում է, որ շուտով իր դավադրության տեսության վերաբերյալ ապացույցներ կներկայացնի։ Իբրև նա նույնիսկ այդ մասին ինչ-որ փաստաթղթեր ունի։

Հիշեցնենք, որ Քարդաշյանների գերդաստանն էլ իր հերթին նախկինում հայտնել է, որ շոուն փակվել է Չայնայի հիմար քայլերի պատճառով, որը դատարանի միջոցով փորձում էր հասնել նրան, որ Ռոբը նրան հարյուր մետրից ավելին չկարողանա մոտենալ, ինչն անհնար էր  դարձրել համատեղ նկարահանումները։ Էլ չասենք զրոյական վարկանիշի մասին․․․



© NEWS.am STYLE