Անահիտ Սիմոնյանն առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել

12:43   26 մայիսի, 2018

Երգչուհի-դիզայներ Անահիտ Սիմոնյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Heavy make up-ի սիրահար երգչուհին իր տեղադրած լուսանկարում կրկին ներկայացել է առանց դիմահարդարման:

Վերջին շրջանում Անահիտ Սիմոնյանը հաճախ է ներկայանում բնական տեսքով: Երգչուհի-դիզայներն այժմ գտնվում է Լոս Անջելեսում:

Ավելի վաղ Անահիտ Սիմոնյանը որդու լուսանկարն էր հրապարակել, որին կից շնորհավորել էր նրա ծննդյան օրը: Անահիտ Սիմոնյանը գրել էր. «Ծնունդդ շնորհավոր, որդիս! Դու խթանն ու շարժիչն ես այն ամենի, ինչ մենք անում ենք, դու մեր ողջ կյանքի իմաստն ես և միայն քո հետ է մեր ընտանիքը լիարժեք: Եղիր, ամենակարևորը, առողջ, իմ կյանք! Իսկ մնացածին ժամանակի ընթացքում կհասնես դու ինքդ»:



© NEWS.am STYLE