«Ինձանից տարիներ են պահանջվել, որպեսզի ես կին դառնամ». Հելենա Բոհեմ Քարթերը դարձավ 52 տարեկան

13:25   26 մայիսի, 2018

Բրիտանացի հայտնի դերասանուհի Հելենա Բոհեմ Քարթերն այսօր՝ մայիսի 26-ին, նշում է ծննդյան 52-ամյակը:

Հելենան լայն ճանաչում ստացավ շնորհիվ «Գեղեցիկ տեսարան ունեցող սենյակը», «Այնտեղ, որտեղ, նույնիսկ, հրեշտակներն են վախենում հայտնվել», «Գովարդ Էնդ» ֆիլմերից:

Բոհեմ Քարթերին վերջին շրջանում ֆիլմասերները տեսնում են ռեժիսոր Թիմ Բարթոնի ֆանտաստիկ ֆիլմերում, որոնցում նա կերտում է անիրական ու հետաքրքիր հերոսուհիների: Ի դեպ, ռեժիսորն ու դերասանուհին 2001 թ-ից միասին են: Նրանք ունեն երկու զավակ՝ որդին՝ Բիլին, որը ծնվել է 2003 թ-ին, եւ դուստրը՝ Նեյլը, որը լույս աշխարհ է եկել 2007-ին:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դերասանուհու հայտնի մեջբերումներից մի քանիսը.

«Թագուհին իրականում ոչ մի ուժ չունի, այնպես որ՝ ես ավելի լավ է՝ գահընկեց լինեմ ու գնամ շոփինգի»:

«Ինձանից տարիներ են պահանջվել, որպեսզի ես կին դառնամ եւ ուրախ լինեմ այդ փաստի համար»:

«Բոլոր հին հեքիաթներն էլ սարսափելի են եւ մութ»:

«Կյանքում չկա նորմալ ոչ մի բան»:

«Գիտեք՝ կարեւորն այն է, որ ես շատ նիհար չեմ: Ես ուտում եմ»:

«Այդքան երկար ժամանակ կորսետով անգործունակ ես դառնում»:

«Ինձ դուր էր գալիս ձեւացնել, թե ուրիշ մարդ եմ: Ես կարող էի հնարել ինքս ինձ, իմ սեփական իրականությունը»:

«Ես շատ լավ երեխա եմ եղել՝ դաստիարակված եւ ձանձրալի»:

«Չէ, Թիմի վրա երբեք հույսս չեմ դնում, թե նա ինձ պետք է գեղեցկացնի»:

«Դերասանը ռեժիսորների ու սցենարիստների զոհն է»:

Լուսանկարները՝ Harpersbazaar.com



© NEWS.am STYLE