«Մամ... Օրհնվի ծնունդդ». Հրաչուհի Ութմազյանը շնորհավորել է իր մայրիկի ծննդյան օրը

14:34   26 մայիսի, 2018

Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Հաղորդավարուհու տեղադրած արխիվային լուսանկարում նրա հայրն ու մայրն են: Հրապարակմանը կից Հրաչուհին շնորհավորել է իր մայրիկի ծննդյան օրը: Նա գրել է. «Այն ամենն ինչ կամ ու կլինեմ... Մամ... Օրհնվի ծնունդդ»:

Հրաչուհու միկրոբլոգի հետեւորդները նույնպես միացել են նրա գրառմանը՝ շնորհավորելով նրա մայրիկի տարեդարձը:

Սոցիալական ցանցի իր էջում հաղորդավարուհին հաճախ իր առօրյան ներկայացնող լուսանկարներ է հրապարակում:

Ավելի վաղ, նա հանրությանն է ներկայացրել իր ջերմ սելֆին հայրիկի՝ հայտնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանի հետ:

«Իմ հմայիչ հայրիկը»,-լուսանկարն անգլերենով մեկնաբանել էր Հրաչուհին:



© NEWS.am STYLE