«Եվրատեսիլ 2015»-ի հաղթող Մոնս Զելմերլովը հայր է դարձել

15:35   26 մայիսի, 2018

«Եվրատեսիլ 2015»-ի հաղթող Մոնս Զելմերլովը հայր է դարձել: Շվեդ երգչի առաջնեկը լույս աշխարհ է եկել երեկ՝ մայիսի 25-ին: Հայտնի Heroes երգի կատարողը Facebook-ի իր էջում տեղադրել է նորածին որդու ու ընկերուհու՝  անգլիացի դերասանուհի Սիարա Ջանսոնի հետ լուսանկար եւ մակագրել.

«Բարի գալուստ այս աշխարհ, փոքրիկ կատարյալ սուպերհերոս: «Եվրատեսիլ 2038», մենք գալիս ենք»:

Ի դեպ, երգչի երկրպագուները ոչ միայն շնորհավորել են նրանց, այլեւ վստահեցրել, որ նրա որդին անպայման մի օր կրկնելու է հայրիկի հաջողությունը:

Մոնսն ու Սիարան հանդիպում են 2016 թ-ից: Նախորդ տարվա դեկտեմբերին պարզ դարձավ, որ զույգը երեխայի է սպասում: Մի քանի ամիս անց Զելմերլովը տեղեկացրեց, որ իր առաջնեկը տղա է լինելու: Այժմ զույգը բնակվում է Լոնդոնում:



© NEWS.am STYLE