«Ողջույն, ընկերներ». Էլթոն Ջոնը Երեւանում է (տեսանյութ)

19:05   26 մայիսի, 2018

Ինչպես մենք հայտնել էինք, հանրահայտ անգլիացի երաժիշտ Էլթոն Ջոնը ժամանել է Երեւան: Իսկ ո՞վ է երկրի ամենալավ պապարացին))) Իհարկե, մենք))): Էլթոն Ջոնը եկել է իր ամուսնու՝ Դեւիդ Ֆերնիշի հետ: Մենք նրանց «բռնացրեցինք» օդանավակայանում, իսկ քիչ ավելի ուշ՝ մայրաքաղաքի հյուրանոցներից մեկի ընդունարանում:

«Ողջույն, ընկերներ», - դիմել է մեր օպերատորներին Էլթոնը:

«Բարի գալուստ Հայաստան», - եղել է մեր օպերատորների պատասխանը, ինչին Էլթոնը պատասխանել է. «Շնորհակալություն»:

NEWS.am-ի տեղեկություններով, 71-ամյա հայտնի արտիստը Երեւանում է լսողական սարքերի արտադրող ամերիկյան «Սթարկի» (Starkey) ընկերության կողմից իրականացվող բարեգործական ծրագրի շրջանակում:

Ընկերության Հայաստանյան գրասենյակից մեզ հետ զրույցում ոչ հերքեցին, ոչ հաստատեցին այդ տեղեկությունը:

Լիանա Խուդոյան

Վեգա Անդրիասյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE