Էլթոն Ջոնն ընթրում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ «Starkey Hearing Technologies»-ի հիմնադրի հետ՝ «Անկյուն»-ում (ֆոտո, տեսանյութ)

20:45   26 մայիսի, 2018

Ինչպես արդեն հայտնել ենք, հանրահայտ անգլիացի երաժիշտ Էլթոն Ջոնն իր ամուսնու՝ Դեւիդ Ֆերնիշի հետ ժամանել է Երեւան

Մենք նրանց «բռնացրեցինք» օդանավակայանում, իսկ քիչ ավելի ուշ՝ մայրաքաղաքի հյուրանոցներից մեկի ընդունարանում:

71-ամյա հայտնի արտիստը Երեւանում է լսողական սարքերի արտադրող ամերիկյան «Սթարկի» (Starkey) ընկերության կողմից իրականացվող բարեգործական ծրագրի շրջանակում:

Այժմ Էլթոն Ջոնն ընթրում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ «Starkey Hearing Technologies»-ի հիմնադիր Ֆ. Օսթինի հետ՝ «Անկյուն»-ում:

 

Լիանա Խուդոյան

Վեգա Անդրիասյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE