Էլթոն Ջոնը Երեւանում իտալական խոհանոցի ուտեստներ է համտեսել

11:05   27 մայիսի, 2018

Եվ այսպես, երեկ հագեցած օր էր, որն ավարտվեց Չեմպիոնների լիգայի եզրափակչի զվարճալի խաղով: Բայց վերադառնանք մեր թեմային, այն է՝ Էլթոն Ջոնի ժամանմանը Հայաստան: Երեկ Հայաստան  ժամանեց 71-ամյա երգիչը, որը դեռ մի քանի օր առաջ ելույթ էր ունենում Հարիի եւ Մեգան Մարքլի հարսանիքին:

Ժամանելուց հետո Էլթոն Ջոնը ուղեւորվեց Երեւանի հյուրանոցներից մեկը, որտեղ մի փոքր մնալուց հետո ամուսնու՝ Դեւիդ Ֆերնիշի եւ Starkey Hearing Technologies ընկերության հիմնադիր Ուիլյամ Ֆ. Օսթինի հետ գնաց «Անկյուն» ռեստորանում ընթրելու, որտեղ նրանց միացավ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Էլթոն Ջոնը իտալական խոհանոցի ուտեստներ է փորձել, հաստատության հագեցած ճաշացանկից երգիչը նախընտրել է պիցցաներ եւ աղցաններ:

71-ամյա երգիչը Հայաստան է ժամանել ամերիկյան Starkey ընկերության բարեգործական ծրագրի շրջանակում, որը զբաղվում է լսողական սարքերի արտադրությամբ:



© NEWS.am STYLE