Էլթոն Ջոնն ու ՀՀ նախագահը Երեւանում այցելել են ռեաբիլիտացիոն կենտրոն (ֆոտո/վիդեո)

12:40   27 մայիսի, 2018

Էլթոն Ջոնն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Երեւանում այցելել են «Հայկ եւ Էլզա Տիտիզեան մանկական վերականգնողական կենտրոն», որը հանդիսանում է «Երեւան, իմ սեր» հիմնադրամի ծրագրերից մեկը:

Նշենք, որ Հայաստան Ժամանելուց հետո Էլթոն Ջոնը ուղեւորվեց Երեւանի հյուրանոցներից մեկը, որտեղ մի փոքր մնալուց հետո ամուսնու՝ Դեւիդ Ֆերնիշի եւ Starkey Hearing Technologies ընկերության հիմնադիր Ուիլյամ Ֆ. Օսթինի հետ գնաց «Անկյուն» ռեստորանում ընթրելու, որտեղ նրանց միացավ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Էլթոն Ջոնը իտալական խոհանոցի ուտեստներ է փորձել, հաստատության հագեցած ճաշացանկից երգիչը նախընտրել է պիցցաներ եւ աղցաններ:

71-ամյա երգիչը Հայաստան է ժամանել ամերիկյան Starkey ընկերության բարեգործական ծրագրի շրջանակում, որը զբաղվում է լսողական սարքերի արտադրությամբ:

Լիանա Խուդոյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE