Գարիկ Մարտիրոսյանն ու Սաթենիկ Գեւորգյանը երգել են միասին «Ты супер!» նախագծի եզրափակիչում (տեսանյութ)

14:06   27 մայիսի, 2018

Երեկ տեղի է ունեցել «Ты супер!» նախագծի եզրափակիչ համերգը, որի մասնակիցներից է եղել Հայաստանից Սաթենիկ Գեւորգյանը: Նա ելույթ է ունեցել Գարիկ Մարտիրոսյանի հետ՝ կատարելով «Армения» երգը:

Ցավոք, Սաթենիկը չի հաղթել, սակայն նրա եւ Գարիկի կատարումը բարձր է գնահատվել ժյուրիի եւ հանդիսատեսի կողմից:



© NEWS.am STYLE