Քիմ Քարդաշյանն ընդդեմ ռեփեր Rhymefest-ի․ «Դու ո՞վ ես, որ քննադատես Քանյեին»

10:05   28 մայիսի, 2018

Ռեփի աշխարհում հերթական պարզաբանումներն են։ Բայց դրանց միջամտել է նաեւ Քիմ Քարդաշյանը։

40-ամյա ռեփեր Rhymefest-ն արդեն 15 տարի ծանոթ է Քանյե Ուեսթի հետ ու նրա հայտնի երգերից մի քանիսի համահեղինակն է։ 2003-ին Rhymefest-ը ու Քանյեն ստացել են «Գրեմմի» մրցանակ իրենց Jesus Walks երգի համար,որը բազմաթիվ վեճեր է առաջացրել հանրության շրջանում այն կապակցությամբ, թե տղաներից որն է ավելի մեծ ավանդ ունեցել դրա ստեղծման գործում։

TMZ-ը գրում է, որ Rhymefest-ը հանգստյան օրերին հայտնել է, որ Քանյե Ուեսթը մոռացել է իր կողմից ստեղծված հիմնադրամի մասին, որը աջակցում է Չիկագոյի անապահով բնակիչներին ու կրում էր նրա մոր՝ Դոնդայի անունը։ Ռեփերը Քանյե Ուեսթին մեղադրել է այլեւս Չիկագոյի երիտասարդների ապագայով չհետաքրքրվելու մեջ։

Դա զայրացրել էլ Քիմ Քարդաշյանին։

«Դու լկտիություն ունես օգտագործել Քանյեի մոր անունը, որպեսզի նրան բացասական լույսի ներքո ներկայացնես։ Դու օգտագործում ես Քանյեի անունը, նրան միշտ խնդրում ես փող տալ քո կեղծ քաղաքականության ու քո ստի համար։ Ճշմարտությունն այն է, որ դու չէիր կարողանում հոգ տանել հիմնադրամի մասին ու պահել այն։ Դու վիրավորվել ես, քանի որ Քանյեն քեզ չի հրավիրել մասնակցելու իր ալբոմի ստեղծմանը։ Դու կարծում էիր, թե դու ինչ-որ բանի ես արժանի ու քեզ  պետք է հրավիրեին, բայց դու լուզեր ես։ Ես կհասնեմ նրան, որ քեզ կհեռացնեն Donda’s House հիմնադրամից, և այն կաշխատի այնպես, ինչպես պետք է»,- հայտնել է Քիմ Քարդաշյանը։



© NEWS.am STYLE