Քորթնի Քարդաշյանի երեխաների հայրը սիրային հարաբերությունների մեջ է Լայոնել Ռիչիի 19-ամյա դստեր հետ

12:24   28 մայիսի, 2018

Սքոթ Դիսիքը արդեն երկար ժամանակ հանդիպում է Լայոնել Ռիչիի 19-ամյա դստեր՝ Սոֆիա Ռիչիի հետ։ Քորթնի Քարդաշյանի երեխաների (Պենելոպա, Մեյսոն, Ռեյն) հայրը արդեն երկար ժամանակ մշտապես հայտնվում է պապարացիների տեսադաշտում Սոֆիայի հետ միասին։

Հանգստյան օրերին, մինչ մենք դիտում էին Չեմպիոնների լիգայի եզրափակիչը ու վազում Էլթոն Ջոնի հետեւից ամբողջ Երեւանում, Սքոթը նշում էր իր 35-րդ տարեդարձը։ Երիտասարդ մոդելի հետ միասին Դիսիքն ուղեւորվել էր Սեն Բարտ կղզի, որտեղ, ինչպես վկայում է Սքոթի Instagram-ը, նա սիրո խոստովանություն է ստացել իր ընկերուհուց․

«Շնորհավոր ծնունդդ, սիրելիս։ Շնորհակալություն, որ դու կաս։ Սիրում եմ քեզ»։

Ի դեպ, Սքոթը մեծ գումարներ է վաստակում Լոս Անջելեսում անշարժ գույքի բիզնեսով։ Սակայն գուշակեք, թե ում համար է նա աշխատում։ Քիմի մոր՝ Քրիդ Ջեների)))



© NEWS.am STYLE